Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին․ Երկկողմ կապերը, նաև՝ ռազմական, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ

Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին․ Երկկողմ կապերը, նաև՝ ռազմական, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրին, հայտարարել է, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում՝ հարաբերությունները ռազմական ոլորտում, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ։

«Ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցը խառնել երրորդ երկրների հետ ՀՀ կամ Ադրբեջանի հարաբերությունների թեմային: Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի վերջին շփումները մենք դիտարկում ենք՝ ելնելով այդ դրույթից: Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում՝ հարաբերությունները ռազմական ոլորտում, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ։ Կողմ ենք բոլոր քայլերին, որոնք ուղղված են Բաքվի և Երևանի միջև երկխոսության հաստատմանը, այդ թվում՝ Երևան-Անկարա երկխոսությանը»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ գործակցությունը Հարավային Կովկասում պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքների հիման վրա՝ անշուշտ, հաշվի առնելով տարածաշրջանային բոլոր երկրների շահերը։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով Շուշիի հռչակագիրը, պայմանավորվել են, ՄԱԿ կանոնադրության հիման վրա, փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքների դեպքում։

Ավելի ուշ Էրդողանը նաև հնարավոր է համարել ռազմակայանի բացումն Ադրբեջանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---