Ալիևը հուսով է` ընտրություններից հետո ՀՀ-ից խաղաղ պայմանագրի մասով դրական պատասխան կստանա

Ալիևը հուսով է` ընտրություններից հետո ՀՀ-ից խաղաղ պայմանագրի մասով դրական պատասխան կստանա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուսով է, որ Հայաստանի իշխանություններն ընտրություններից հետո դրական պատասխան կտան Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի կնքմանը։

Ալիևն այդ մասին հայտարարել է Բաքվում Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, գրում է Interfax.az-ը։

«Հայաստանի կառավարությունն անտեսում է մեր բոլոր հայտարարությունները ՀՀ հետ խաղաղ պայմանագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։ Չի բացառվում, որ նախընտրական իրավիճակը չէր նպաստում նման հայտարարություններին։ Սակայն, այժմ, Հայաստանում ընտրություններից հետո, մենք հուսով ենք, որ դրական պատասխան կլինի»,- ասել է Ալիևը։

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը տարածաշրջանային այցով նաև ՀՀ կժամանեն։

Պատվիրակության կազմում են նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---