Ռուս խաղաղապահներն Արցախի գյուղ․դաշտերը մաքրել են «Ուրագանների» ռազմամթերքից

Ռուս խաղաղապահներն Արցախի գյուղ․դաշտերը մաքրել են «Ուրագանների» ռազմամթերքից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից», տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտնաբերվել են «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ռազմամթերք և կասետային զինամթերքի մասեր։

Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ինժեներասակրավորական ստորաբաժանման մասնագետները ԼՂ Մարտունու շրջանում, բաժանարար գծի մոտ չպայթած զինամթերքի հայտնաբերման և մաքրման խնդիրներ են կատարել:

Ավելի քան 5 հա տարածք զբաղեցնող գյուղատնտեսական դաշտերում հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 30 տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ հրետանային ականներ և արկեր, հակատանկային նռնակներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի:

Տեղանքը մաքրելու համար ռուս խաղաղապահները կիրառել են նորաքույն եզակի միջոցներ՝ ԻՄՊՍ-2 ական որոնող սարքեր, ականազերծողի պաշտպանիչ «Սոկոլ» ՕՎՌ-2 արտահագուստ, ոչ կոնտակտային պայթուցիկ սարքերի։ «Կորշուն» որոնիչներ, իսկ դժվարամատչելի տեղանքում՝ նաև ականներ հայտնաբերող շների։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---