Մոլորված և գերեվարված մարտունեցին վերադարձվել է![]() 26 հուլիսի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունու շրջանի գերեվարված բնակիչը, որը մոլորվել էր և հայտնվել ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է հայկական կողմին։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, գրում է Արցախպրեսը։ «Ինչ վերաբերում է գերեվարված քաղաքացուն, նա Մարտունու շրջանի բնակիչ է, տարածքում մոլորվել էր և համապատասխան աշխատանքի արդյունքում վերադարձվել է»,-նշել է Ավանեսյանը։ Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի աշխատակազմ ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել էր, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել էին ռուս խաղաղապահներին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |