Արցախի ՄԻՊ․ Գերեվարված մաճկալաշենցուն ադրբեջանցիները ծեծել են, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել

Արցախի ՄԻՊ․ Գերեվարված մաճկալաշենցուն ադրբեջանցիները ծեծել են, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել

PanARMENIAN.Net - Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին փոխանցված Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել է ծեծի և անմարդկային վերաբերմունքի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:

Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը»,-ասվում է գրառման մեջ

Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

«Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,-ասվում է Ստեփանյանի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի Մարտունու շրջանի գերեվարված բնակիչը, որը մոլորվել էր և հայտնվել ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է հայկական կողմին։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։ Նրան վերադարձրել են ռուս խաղաղապահների միջամտությամբ։

Գերեվարվածը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---