Շվեդիան կրկին փակում է մուտքը ՀՀ քաղաքացիների համար

Շվեդիան կրկին փակում է մուտքը ՀՀ քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Շվեդիայի կառավարությունը որոշել է կրկին փակել մուտքը Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ ՀՀ-ն, մի շարք այլ երկրների թվում, հանվել է համաճարակային տեսակետիեց անվտանգ երկրների ցանկից։ Արգելքը վերաբերում է նաև Ալբանիայի, Ադրբեջանի, Բրունեյի, Ճապոնիայի և Սերբիայի քաղաքացիներին։

Վերոնշյալ 6 երկրի համար մուտքը փակելու մասին հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարարությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 20-ին, հայտնում է SchengenVisaInfo.com-ը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստված անձինք շուտով կարող է ազատվեն մուտքի արգելքից, սակայն, առայժմ պաշտոնական հայտարարություն այդ մասին չի արվել։

Covid-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---