ՀՀ դեսպանը և Իրանի քաղշիննախարարը քննարկել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի հարցը

ՀՀ դեսպանը և Իրանի քաղշիննախարարը քննարկել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի հարցը

PanARMENIAN.Net - Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին քննարկել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։

Երկուստեք կարևորվել է նշյալ ծրագրերի իրականացումը։

Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և, ընդգծելով 2022-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագիրը՝ դեսպան Թումանյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։

Հանդիպման վերջում նախարար Ղասեմին, փոխանցելով իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, շնորհակալություն է հայտնել դեսպան Թումանյանին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը և կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ Սեպտեմբերի 14-ից ադրբեջանցիները սկսել են ստուգել նաև իրանական ավտոբուսները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---