ԱՀ ԱԻՊԾ․ Մինչ օրս 1697 աճյուն է տարհանվել

ԱՀ ԱԻՊԾ․ Մինչ օրս 1697 աճյուն է տարհանվել

PanARMENIAN.Net - 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների կամ մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն նոյեմբերի 1-7-ը ելք չի կատարել:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 16 հրթիռ, 25 պայթուցիչ, հակահետևակային 2 և ականանետային 1 ական, 6 հրթիռ, թնդանոթի 7 արկ, 4 ավիառումբ և 8 ձեռքի նռնակ:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---