Ադրբեջանցիները կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ![]() 27 հունվարի 2022 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Արցախի Կարմիր Շուկա գյուղի ու դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները նորից խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Այս մասին հայտնել է Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյանը, գրում է «Փաստինֆոն»։ Նրա փոխանցմամբ՝ միջադեպի մասին անմիջապես տեղյակ է պահվել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարությանը։ Անմիջապես միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: «Ներկայումս իրավիճակը կայուն է, միջադեպից տուժածներ չկան»,- եզրափակել է Սարումյանը: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |