Օնտարիոյի խորհրդարանը մայիսը հռչակել է հայկական ժառանգության ամիս

Օնտարիոյի խորհրդարանը մայիսը հռչակել է հայկական ժառանգության ամիս

PanARMENIAN.Net - Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանը մայիսը հռչակել է հայկական ժառանգության ամիս։ Օրինագիծը ներկայացվել է հայազգի պատգամավոր Արիս Պապիկյանը։

105-րդ օրինագծով ամեն տարվա մայիսը հռչակվում է որպես «Հայկական ժառանգության ամիս, հայտնում է horizonweekly-ն։

Օրինագծում նշվում է, որ Օնտարիո նահանգը, մայիսը հայտարարելով հայկական ժառանգության ամիս, ճանաչում է կանադահայերի զգալի ներդրումը նահանգի սոցիալական, մշակութային, կրթական, տնտեսական, քաղաքական զարգացման, ինչպես նաև արվեստի, գիտության և գրականության մեջ:

Օնտարիո նահանգում ավելի քան 100,000 հայ է ապրում։ Օրինագծում նշվում է, որ հայերի ներգաղթը Կանադա սկսվել է դեռևս 1800 թվականներից և Օնտարիայում հաստատված առաջին հայը եղել է Կարապետ Ներկարյանը։ 1890-ականնեի կեսերին հայ ընտանիքների քանակն ավելացել է, իսկ «1915 թուականին, Հայոց ցեղասպանությունից հետո, մոտ 2000 հայ, մեծամասնությամբ կանայք և երեխաներ, Կանադայում են հաստատվել որպես որպես փախստականներ»,-ասվում է օրինագծում։

Օրինագծի երկրորդ մասում ասվում է, որ մայիս ամիսը հայ ժողովրդի համար կարևոր ամիս է, քանի որ «1918-ի Մայիս 28-ին ընդունված Հայաստանի Անկախութեան հռչակագիրը հայ ժողովրդի ազատության, ժողովրդավարության և անկախության ձգտումների խորհրդանիշն է»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---