Ֆրանսիայի ԱԳՆ․ Շարունակում ենք աշխատել ՀՀ և Ադրբեջանի հետ նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ

Ֆրանսիայի ԱԳՆ․ Շարունակում ենք աշխատել ՀՀ և Ադրբեջանի հետ նաև որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ

PanARMENIAN.Net - Ֆրանսիան վերահաստատում է իր լիարժեք հավատարմությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելուն` ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես ԵՄ խորհրդի նախագահող ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ապրիլի 11-ի հայտարարության մեջ:

«Այս դերում Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ` առաջընթաց գրանցելու համար հումանիտար հարցերում, նաև շարունակում է աջակցել սահմանների սահմանագծման, տարածաշրջանի մեկուսացումը հաղթահարելու, ժառանգության պահպանման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ու ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքներին: Այդ նպատակով փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություն էր կազմակերպվել ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի մասնակցությամբ»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն աշխատանքային այցով գտնվում է Երևանում:

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---