Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

PanARMENIAN.Net - Արցախի ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։ Այդպիսի որոշում է կայացվել ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ, ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին։

«Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը Արցախի հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ հասկանում են, որ Ադրբեջանի հետ հարևանությամբ պետք է ապրեն, բայց ենթակայությունը հնարավոր չէ, անթույլատրելի է։ Այդ մասին նա ասել է Մարտակերտի շրջանում վարչակազմի ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---