Jerusalem Post․ Քնեսեթի անդամը ՀՀ-ում մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

Jerusalem Post․ Քնեսեթի անդամը ՀՀ-ում մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Մոսի Ռասն ապրիլի 23-ի երեկոյան մեկնել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ապրիլի 24-ի ոգեկոչմանը, գրում է Jerusalem Post-ը։

Նշվում է, որ սա երկրորդ անգամն է, երբ իսրայելցի պատգամվորը որպես պաշտոնական անձ մասնակցում է արարողությանը։ Այդպիսի մասնակցություն է եղել նաև 2015-ին, երբ հիշատակի միջոցառումներին մասնակցել են սփյուռքի ներկայիս նախարար Նահման Շայը և Քնեսեթի նախկին պատգամավոր Անաթ Բերկոն «Լիկուդ» կուսակցությունից։

«Ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունը մարդկային դաժանության ամենսարսափելի դրսևորումներից է։ Ժամանակն է, որ Իսրայելը ևս հիշի զոհերի և նրանց պատմության մասին։ Դա մեր պարտքն է՝ որպես հրեա և մարդ։ Ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել Քնեսեթն ու Իսրայելն այդ կարևոր արարողությանը»,-ասել է նա։

Մոսի Ռասը «Մերեց» կուսակցությունից է։

Հոդվածում նշվում է, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև նախորդ տարի համապատասխան օրինագծեր են ներկայացվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---