Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և «Սասնա ծռերի» այլ անդամներ

Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և «Սասնա ծռերի» այլ անդամներ

PanARMENIAN.Net - Ձերբակալվել են «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը և «Սասնա ծռեր» խմբի այլ անդամներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ազգային ժողովրդավարական բևեռը»։

Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են սինխրոնացված` սկսած Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ից։

Վաղ առավոտյան ոստիկանության կողմից բերման են ենթարկվել նաև Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Պավել Մանուկյանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միաժամանակյա ձերբակալությունները նաշանակում են, որ «Սասնա ծռերի» նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ և տղաներին վերադարձնում են բանտ»։

ԱԺԲ հայտարարության մեջ ասվում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերաբերյալ դատարանը կայացրել էր ազատազրկման դատավճիռ, որը բողոքարկվել էր վճռաբեկ դատարան, պարզ է դառնում, որ ներկայացված բողոքները վարույթ չեն ընդունվել (որի մասին որոշումները որևէ մեկը չի ստացել) և դատավճիռը ուղարկվել է կատարման։

Սույն գործողության՝ մայիսի 28-ին իրականացնելը ամենեւին պատահականության արդյունք չէ. Սա Հայաստանի գործող վարչախմբի հստակ կրեմլահաճո ուղերձն է իր՝ պատերազմական հանցագործ համարվող մոսկովյան տերերին, առ այն, որ Հայաստանում նույնպես սկսված է «դենացիֆիկացման» գործողությունը, այսինքն իրապես ազգային, ինքնիշխան ուժերի չեզոքացումը»:

2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Հարձակման ընթացքում սպանվում է 3 ոստիկան։ Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ արձակեցին բոլոր պատանդներին: Խմբավորման անդամները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։

2021-ին դատարանը Պավել Մանուկյանին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը՝ 7, Արմեն Մխիթարյանը՝ 7, էդուարդ Գրիգորյանը՝ 6, Գագիկ Եղիազարյանը՝ 7, Արեգ Կյուրեղյանը՝ 7, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարվա ազատազրկման։ Բողոք էր ներկայացվել Վճռաբեկ դատարան։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---