Հայկական բուհերի ուսանողները կկարողանան մասնակցել Եվրոպական կրթական նախագծին

PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգի, Բոլոնիայի, Մալթայի նշանավոր համալսարանների համագործակցությամբ 2009 թ. օգոստոսի 1-18-ը Մալթայում կիրականացվի նոր Եվրոպական կրթական նախագիծ, որն ուղղված է Եվրոպայի երկրների այն երիտասարդներին, որոնց որոշումները մոտ ապագայում մեծ ազդեցություն կունենան տարբեր երկրների եւ տարածաշրջանների զարգացման վրա:



Նախագծի հիմքում ընկած է հազարամյակի արդիական խնդիրների վերլուծությունը` ամենատարբեր մասնագիտությունների տեսանկյունից: Նախագծի շրջանակներում դասավանդելու են պետական գործիչներ, Նոբելյան մրցանակակիրներ եւ խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:



Այս նախագիծն արդեն արժանացել է Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ակադեմիական, գործնական ու երիտասարդական լսարանների ուշադրությանը: Ծրագրին մասնակցելու է 50 երկրի 200 երիտասարդ: Հայաստանյան բուհերին եւս հնարավորություն է տրվում մասնակցել այս նախագծին. կարող են մասնակցել բոլոր այն ուսանողներն ու ասպիրանտները, ովքեր հետաքրքրված են այս ծրագրի թեմայով: Ծրագրի մասնակցության ամբողջական փաթեթը կազմում է 4750 եվրո:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---