Տարկետման իրավունքը կվերականգնվի․ Ամեն տարի այն կտրվի որոշակի հասցեական բուհերի

Տարկետման իրավունքը կվերականգնվի․ Ամեն տարի այն կտրվի որոշակի հասցեական բուհերի

PanARMENIAN.Net - Զորակոչից տարկետման իրավունքը բուհերում կվերականգնվի։ Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, ասել է, որ տարկետման ինստիտուտը վերականգնվում է, բայց այն որոշակի հասցեականություն կունենա։

«Այսինքն ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է բանակից կամ տարկետում է ստանում, այլ ամեն տարի որոշակի հասցեական բուհերի, մասնագիտությունների գծով տարկետման հնարավորությամբ տեղեր կհատկացվեն, կախված կառավարության ծրագրից և առաջնահերթություններից», - ասել է նա։

Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտությունների մասին է։

Գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիների համար էլ զորակոչային տարիքի առավելագույն շեմը նախկին 27-ի փոխարեն սահմանվել է 28 տարեկանը։

Համապատասխան մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը սահմանում է կառավարությունը: ‌

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---