Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանումը

Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանումը

PanARMENIAN.Net - Բերձորում, Աղավնոյում և Սուսում, որոնց բնակիչներին ասվել է, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը, սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանումը։ Այդ մասին հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կայքը։

Աղավնոյում և Բերձորում ազատագրումից հետո կառուցվել են եկեղեցիներ՝ սբ. Համբարձման (Բերձոր, 1998 թ.) և սբ. Նահատակաց (Աղավնո, 2002 թ.), կանգնեցվել են բազմաթիվ խաչքարեր նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, Սուս գյուղ, այժմ տարհանվել է), 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում), ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին (Բերձորի հուշահամալիրի տարածքում, Աղավնոյից Բերձոր տանող ճանապարհին), Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին (Աղավնո գյուղի դպրոցի բակում), բազմաթիվ հուշաքարեր և հուշաղբյուրներ։

‌Նշվում է, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահն իր ելույթներում բացահայտ կերպով շեշտել է, որ իրենք վերացնում են «օկուպանտների կողմից» վերջին երեսուն տարիների ընթացքում «ապօրինի կերպով» կանգնեցված հուշարձանները, շինությունները և այլն, անկախության շրջանի հուշարձանները առաջնային թիրախ են հանդիսանում։

‌Սակայն թե ի՞նչ ճակատագիր է սպասվում սբ. Համբարձման և սբ. Նահատակաց եկեղեցիներին դեռևս անհայտ է:

Հետպատերազմյան ընթացքում ադրբեջանական առանձնակի վանդալությանն ուղղված է եղել նոր հուշարձաններին, ինչպես Մատաղիս գյուղում մատուռի ու շրջակայքի խաչքարերի, Որոտան քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքարի, Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղի խաչային հորինվածքով հուշարձանի, Հադրութի Առաքել գյուղի խաչքարի, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանի, Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցու օրինակներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---