ՀՀ-ն կմիանա ԵԱՏՄ–ի և Վիետնամի միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համաձայնագրին![]() 3 նոյեմբերի 2022 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կմիանա ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների և Վիետնամի միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համաձայնագրին։ Գործադիրը հավանություն է տվել համապատասխան որոշմանը։ Նշվել է, որ տեղեկատվության կանոնավոր փոխանակման գործընթացը կնպաստի ապրանքների մաքսային ձևակերպումների արագացմանը։ ԵԱՏՄ–Վիետնամ մաքսային համագործակցությունը մեկնարկել է 2018-ի հունիսի 28-ին Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև Բրյուսելում ստորագրված ազատ առևտրի համաձայնագրով, որը սկսել է գործել 2019թ․ դեկտեմբերի 19-ին: Սկզբնական շրջանում այն վերաբերում էր կոնկրետ ապրանքներին, սակայն թարմացված տարբերակով այն կտարածվի բոլոր ապրանքների վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |