Զախարովա․ Սերտ համակարգում կա ՀՀ և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում

Զախարովա․ Սերտ համակարգում կա ՀՀ և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվին և Երևանին խաղաղության հասնելու, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովման հարցում։

Ըստ նրա, սերտ համակարգում է իրականացվում ՀՀ և Ադրբեջանի գործընկերների հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հետևողական գործողություններ են ձեռնարկվում՝ ուղղված այդ երկրների ժողովրդների միջև վստահության ամրապնդմանը, երկխոսության զարգացմանը հասարակության, փորձագիտական շրջանակների, խորհրդարանականների միջև»,- հավելել է նա։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---