Գերմանիայի քաղգործիչները կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Գերմանիայի քաղգործիչները կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են արել Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, որտեղ 120,000 մարդ օրեր շարունակ կտրված է բոլոր մատակարարումներից։

Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքի շրջափակումը, գրում է Аraratnews-ը։

«Չնայած Ադրբեջանը պնդում է, որ դիվանագիտական լուծում է փնտրում, հակամարտությունը չի հանդարտվում։ Ակնհայտորեն, շրջափակողներին աջակցում է Բաքուն: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի շրջափակումը», - ասել է Հարդը RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ին։

Բունդեսթագի Կանաչներ խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Տրիտինը ևս Ադրբեջանից պահանջել է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հակառակ դեպքում հումանիտար աղետ է սպառնում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նույնպես պետք են հստակ ազդանշաններ Եվրոպայից, որ նա պետք է ազատի Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի նոր դերը, որպես Եվրոպայի համար էներգիայի կարևոր մատակարար, չպետք է հանգեցնի Բրյուսելի մեղմ արձագանքին »,- ասել է Տրիտինը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---