Վարդանյան․ Արցախի ժողովուրդն արդեն 168 ժամ բլոկադայի մեջ է

Վարդանյան․ Արցախի ժողովուրդն արդեն 168 ժամ բլոկադայի մեջ է

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 19-ի առավոտյան ֆեյսբուքյան եթերում ասել է, որ Արցախի ժողովուրդն արդեն 168 ժամ բլոկադայի մեջ է։

«Կյանքը շարունակվում է, գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ»,-ասել է նա։

Վարդանյանը հավելել է, որ արդեն հանդիպումներ է ունեցել Մարտակերտում և Մարտունիում, իսկ դեկտեմբերի 19-ին հանդիպում է նախատեսված Ասկերանում։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---