Փալոունը և ԱՄՆ այլ կոնգրեսականներ Լաչինի հարցով դիմել են Բայդենին

Փալոունը և ԱՄՆ այլ կոնգրեսականներ Լաչինի հարցով դիմել են Բայդենին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոունը միացել է ԱՄՆ մյուս կոնգրեսականներին, որոնք նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ նախագահին քայլեր ձեռանրկել՝ ապահովելու համար Արցախի ժողովդրի անվտանգությունը, քանի որ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ վտանգելով հազարավոր մարդկանց կյանքը»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---