Քըլըչ․ Միշտ կհիշեմ ՀՀ ժողովրդի ուղարկած առատաձեռն օգնությունը

Քըլըչ․ Միշտ կհիշեմ ՀՀ ժողովրդի ուղարկած առատաձեռն օգնությունը

PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Այդ մասին նա գրել է Twitter–ի իր միկրոբլոգում։

«Սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն ձեր ջանքերի համար, որոնց շնորհիվ դա հնարավոր դարձավ։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն օգնությունը, որը կօգնի մեղմել մեր ժողովրդի տառապանքները երկրաշարժից տուժած Թուրքիայի շրջաններում»,– ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---