Հայ փրկարարները Թուրքիայում ողջ մնացած 8-ամյա աղջկա են հանել փլատակներից

Հայ փրկարարները Թուրքիայում ողջ մնացած 8-ամյա աղջկա են հանել փլատակներից

PanARMENIAN.Net - Թուրքիայում ավերիչ երկրաշարժի գոտում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարները թուրք փրկարարների հետ կարողացել են փլատակներից դուրս բերել ողջ մնացած 8-ամյա աղջկա: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

«Հայաստանի փրկարարները ԱՖԱՏ-ի հետ 8 տարեկան աղջնակ մը ողջ դուրս հանեցին փլատակներեն։ Զորակցությունը կյանք է»,-ասվում է գրառման մեջ։

Փայլանը նաև տեսանյութ է հրապարակել։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---