ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը կայցելի տարածաշրջան![]() 3 մարտի 2023 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ կժամանի տարածաշրջան, այդ պաշտոնում իր առաջին այցով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Մենք ակնկալում ենք, որ դրանք կլինեն կանոնավոր ուղևորություններ դեպի Հարավային Կովկասի բոլոր երեք երկիր: Բոնոն նախատեսում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարների հետ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին: Իր այցի շրջանակում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Նա կմեկնի և Բաքու, և Երևան, և Թբիլիսի այս հերթականությամբ», - ասել է Փրայսը, հայտնում է «Ազատությունը»։ Նրա խոսքով՝ դա Բոնոյին հնարավորություն կտա զարգացնել ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքները, որը տեղի է ունեցել փետրվարի կեսերին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում։ «Մենք, ինչպես նշվեց այս եռակողմ ներգրավվածության ավարտին, ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով՝ արդյունավետորեն մասնակցելու խաղաղության գործընթացին: Բոնոն հույս ունի, որ կարող է զարգացնել այդ ջանքերը և տեսնել, որ այս առաջընթացը կշարունակվի: Այս բոլոր երեք քաղաքներում Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան ապահովելուն», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը: Փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Օրակարգում են եղել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերը։ Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: ![]() ![]() Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |