Սյունիքում ավտոբուսի վթարից տուժած աշակերտների առողջական վիճակը բավարար է, մեծահասակներից 3-ինը՝ ծանր

Սյունիքում ավտոբուսի վթարից տուժած աշակերտների առողջական վիճակը բավարար է, մեծահասակներից 3-ինը՝ ծանր

PanARMENIAN.Net - Սյունիքում ավտոբուսի վթարից տուժած 13 դպրոցականի առողջական վիճակը գնահատվում է բավարար, մեծահասակներից 3-ինը՝ ծանր։

Ուսուցիչներից մեկը մահացել է։

Մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզային ՃԿԿ տեղեկություն էր ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ճանապարհին ՃՏՊ է եղել՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Պարզվել է, որ ճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Փրկարարները տուժածներից 7-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Ընդհանուր 24 տուժած՝ ավտոբուսի վարորդը (Լ․ Գ․, ծնված 1948 թ․), դպրոցի 9 աշխատակից (Ա․ Ա․, ծնված 1983 թ․, Է․ Ա․, ծնված 1957 թ․, Մ․ Հ․, ծնված 1993 թ․, Ա․ Խ․, ծնված 1994 թ․, Զ․ Հ․, ծնված 1986 թ․, Ա․ Պ․, ծնված 1987 թ․, Լ․ Ս․, ծնված 1976 թ․, Մ․ Ս․, ծնված 2002 թ․, Թ․ Դ․, ծնված 1970 թ․) և 14 աշակերտ (Ա․ Գ․, ծնված 2007 թ․, Ս․ Գ․, ծնված 2008 թ․, Ա․ Բ․, ծնված 2010 թ․, Դ․ Չ․․, ծնված 2010 թ․, Ս․ Հ․, ծնված 2011 թ․, Ռ․ Պ․, ծնված 2011 թ․, Գ․ Հ․, ծնված 2013 թ․, Մ․ Ա․, ծնված 2014 թ․, Ա․ Գ․, ծնված 2014 թ․, Մ․ Չ․, ծնված 2014 թ․, Շ․ Ղ․, ծնված 2015 թ․, Մ․ Զ․, ծնված 2011 թ․, Դ․ Փ․, ծնված 2009 թ․ և Տ․ Գ․, ծնված 2009 թ․) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի մահը, իսկ աշակերտ Մ․ Զ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---