ԱՀ ԱԳՆ պատասխանը Բաքվին․ Հանդիպումներ կարող են լինել ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ՝ մարտի 1-ի նույն վայրում![]() 14 մարտի 2023 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ի պատասխան Ադրբեջանի և ԱՀ ներկայացուցիչների միջև Բաքվում հանդիպում անցկացնելու մասին ադրբեջանական առաջարկի՝ հայտնելով, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար: Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»,-ասվում է հայտարարության մեջ։ Մարտի 13-ին Ադրբեջանն առաջարկել է ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել՝ «վերաինտեգրումը քննարկելու համար»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրավիրում է Ղարաբաղի հայ հասարակության ներկայացուցիչներին երկրորդ հանդիպման՝ շարունակելու համար վերաինտեգրման թեմայով շփումները, ինչպես նաև՝ քննարկելու Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցեր»,-ասվում էր հաղորդագրության մեջ: ![]() ![]() Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |