Կանադան հորդորել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը![]() 26 ապրիլի 2023 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, հայտարարել է, որ այդ գործողությունը խարխլում է խաղաղ գործընթացն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։ Նա հորդորել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Կանադան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմամբ Լաչինի միջանցքում, որը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածաշրջանի միջև միակ ցամաքային հաղորդակցությունն է։ Այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է բաց մնա և անարգել գործի, որպեսզի ապահովվի մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը։»,– ասել է Ժոլին։ Նա հավելել է, որ Կանադան կողմերին հորդորում է վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հետագա էսկալացիայից կամ սահմանի երկայնքով թշնամական գործողություններից։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |