Գալուզինն առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ![]() 28 ապրիլի 2023 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի հետ։ Քննարկել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Կողմերը վերահաստատել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-22 թվականների պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]() Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |