Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ դիրքորոշմանը![]() 24 մայիսի 2023 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների, հայտարարություն է տարածել` մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հողային ամբողջականության մաս նկատելու որևէ մոտեցում և զորակցություն հայտնելով Արցախի ԱԺ դիրքորոշմանը։ «Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանություններով ու հարակից կառույցներով ու միություններով, իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությանը` մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հողային ամբողջականության մաս նկատելու որևէ մոտեցում ու ճիգ որևէ մեկի, և այս պարագայում հատկապէս ՀՀ վարչապետի ու իշխանության կողմից»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ 1991-ի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական քվեարկությամբ Արցախը ինքնիշխանության իր հավաքական կամքն արդեն արտահայտել է և ապա Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992-ի հուլիսի 8-ին վերահաստատել է Արցախի ինքնիշխանությունը։ «Միջազգային օրենքի համաձայն ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։ Հետևաբար, Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհը դառնալ համապարփակ խաղաղության հաստատման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանչնալու փորձերին։ Պետք է լինել արթուն, հեռատես ու մանավանդ՝ միակամ։ Արցախը Ադրբեջանի հողային ամբողջականության մաս կազմելով ոչ միայն կվտանգվի Արցախի ժողովրդի ապահովությունը, այլ նաև Հայաստանի գերիշխանությունը և անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նաև կոչ է արել հայ ժողովրդին համախմբվել և զորակցել Արցախին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |