Պեսկով․ Բաքվի և Երևանի միջև պայմանագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի հեռանկարում26 մայիսի 2023 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, ասել է, որ ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում, բայց ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի հեռանկարում։ Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյո՞ք մոսկովյան հանդիպումն ավարտական համարել պայմանագրի կնքումից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: «Մայիսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հասել են պայմանավորվածությունների և հանձնարարականներ տվել, որոնց համաձայն փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից։ Այսինքն հաջորդ շաբաթվա ավարտին։ Նրանք կհավաքվեն Մոսկվայում և կհղկեն այն հարցերը, որոնց վերաբերյալ կա սկզբունքային ընկալում, թե ինչպես պետք է լուծվեն, բայց դեռևս պետք է պայմանավորվել մանրամասների շուրջ»,-ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ընկալում ինչպես այդ ամենը հանգուցալուծել», ուստի աշխատանքային մակարդակում արդեն չպետք է «արհեստական խոչընդոտներ» ստեղծվեն։ «Ինչ-որ խնդիր չի դրվում ամեն ինչ ավարտին հասցնել, քանի որ գլխավորն, այնուամենայնիվ, վերջնարդյունքն է։ Ասյտեղ ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում։ Եվ հենց այդ նկատառումներով էլ հիմա դժվար թե որևէ մեկը կարողանա կանխատեսել, թե կոնկրետ որ օրը կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Կրկին կնշեմ, ինչպես և ասվեց հանդիպմանը, փոխվել են հանգամանքները և կոնցեպտուալ առումով․․․Բոլոր այդ հանգամանքները թույլ են տալիս տեսանելի հեռանկարում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են |