ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումներ կանցկացվեն

ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում սեպտեմբերի 6-ին լսումներ են անցկացվելու Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակել է իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում» և ընդգծել, որ Ցեղասպանության կոնվենցիաներով բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։ Լսումների ժամանակ Օկամպոն ներկայացնելու է իր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա փաստերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կառավարության մտադրության վերաբերյալ։

Լսումները բաց են լինելու Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում Արցախի վերաբերյալ լսումներ էին անցկացվել։

Ավելի վաղ հայկական կողմի խնդրանքով Օկամպոն իր փորձագիտական կարծիքն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին: Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրել է մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---