Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ է պահանջում ԼՂ–ում իրավիճակի հարցով![]() 19 սեպտեմբերի 2023 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության կապակցությամբ։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշվում է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ կոշտ պատասխան տալու համար այդ անընդունելի հարձակողական գործողություններին։ Ֆրանսիան նաև խստիվ դատապարտել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ծավալումը՝ ծանր զենքի կիրառմամբ, այդ թվում հարվածները բնակելի շրջաններին, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ոչինչ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր խաղաղ բանկիչների կյանքին, որոնք առանց այդ էլ ապօրինի շրջափակման մեջ են։ Փարիզը պատրաստ է աջակցել միջազգային հանրության ջանքերին բանակցային լուծում գտնելու գործում։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ միջազգային իրավունքի պահպանմանը»,–ասվում է հայտարարության մեջ։ Եվրամիությունը նույնպես կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ անհրաժեշտ է շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը, իսկ այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ տեղի բնակչության բռնի տեղահանման համար։ Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |