Մեցոլա. Անվերապահ աջակցում ենք ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը![]() 17 հոկտեմբերի 2023 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Եվրամիության համար։ «Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ–ին` անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Եվրախորհրդարանի ղեկավարը նշել է, որ նախորդ լիագումար նիստի ժամանակ համատեղ հայտարարություն է ընդունվել և դատապարտվել է ԼՂ-ի նկատմամբ հարձակումը։ Այժմ, ըստ նրա, պետք է ուշադրությունը կենտրոնացնեն խաղաղ բանակցությունների վերսկսման վրա։ «Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը։ ԼՂ–ում միջազգային հանրության ակտիվ մասնակցությունն անհրաժեշտություն է։ Մեր ջանքերը պետք է ուղղենք ԼՂ–ում բնկավել շարունակող հայերի երաշխիքներ տալուն օգնելուն, խաղաղությանը և հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը` հիմքում ունենալով երկու երկրների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները»,– ընդգծել է Մեցոլան։ Photo. AFP via Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |