Կառուցապատողներ․ Էապես նվազել է նոր քաղշին ծրագրեր իրականացնելու ցանկությունը![]() 20 փետրվարի 2024 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ էականորեն նվազել է նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու ցանկությունը։ Նա նշել է, որ կառավարության, ԱԺ գործընկերները ևս ընդունել են, որ տնտեսության այս ճյուղը՝ կառուցապատումը, հանդիսանում է լոկոմոտիվ, գրում է Aysor.am-ը։ «Այն ռազմավարական և անվտանգային բնույթի տնտեսական ճյուղ է՝ հաշվի առնելով տնտեսության այս ճյուղի դերը հարկաբյուջետային համակարգում, ՀՆԱ-ում»,-ասել է նա։ Գուրգեն Գրիգորյանը նշել է, որ Երևանի ավագանու կողմից որոշումների մասով իրենք որպես մասնագիտական հանրույթ բողոքները և մտահոգությունները ներկայացրել են։ «Մենք բարձրաձայնել ենք այն վտանգների մասին, որոնք, մեր պատկերցումներով, պետտուրքերի բարձրացումից հետո իրականություն կդառնան»,-ասել է նա՝ նշելով, որ անթույլատրելի է խաղի կեսից կանոնների փոփոխությունը։ «Մեր կողմից կատարված ուսումնասիրություններով՝ մինչև 2023թ.-ի տարեվերջ նախկինում սկսված քաղաքաշինական ծրագրերը նորմալ տեմպերով ընթացք են ունեցել, սակայն 2023թ.-ի երկրորդ կեսից սկսած՝ նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի առումով եղել է տեմպերի նվազում։ Իսկ հունվարից էականորեն իջել է նոր սկսվող քաղաքաշինական ծրագրերի՝ այսինքն՝ ապագա ծրագրեր իրականացնելու ցանկությունը՝ բիզնես ծրագրի միջավայրում։ Տասնապատիկ ավելի քիչ է նախաձեռնվելու, քան մինչ այս իրականացվել է»,-ասել է նա։ Ընթերցեք նաև․ Բնակարաններն առաջիկայում 10-15%-ով կթանկանան. Պատճառը շինթույլտվությունների դրույքի բարձրացումն է ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |