ԱՄՆ կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ ձգտել հասնել տևական և կայուն համաձայնության

ԱՄՆ կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ ձգտել հասնել տևական և կայուն համաձայնության

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը կրկին կոչ է արել Երևանին և Բաքվին ձգտել հասնել տևական և կայուն համաձայնության: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ակնկալիքների մասին հարցին։

«Հայտարարություններ չունեմ անելու, բայց շարունակում ենք խրախուսել կողմերին՝ փորձել հասնել կայուն, տևական համաձայնության»,- ասել է նա։

Փետրվարի 28-29-ը Բեռլինում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի մասին ավելի վաղ պայմանավորվել էին երկու երկրի առաջնորդները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---