Զախարովա․ Միամիտ է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է ապահովելու ՀՀ անվտանգությունը

Զախարովա․ Միամիտ է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է ապահովելու ՀՀ անվտանգությունը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ միամիտ է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է ապահովելու ՀՀ անվտանգությունը, որը ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել Փարիզի հետ։

«Այնպիսի տպավորություն է, որ Երևանում, շրջադարձ կատարելով դեպի Ֆրանսիա և սերտացներով նրա հետ ռազմատեխնիկական գործակցությունը, ուղղակի չեն գիտակցում այսպես կոչված ֆրանսիացի հովանավորների ոչ իրական մտադրությունները, ոչ էլ ռիսկերը՝ տարածաշրջանում նրանց ռազմական ներկայությունից։ Միամիտ է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է ապահովել ՀՀ անվտանգությունը։ Եթե Ֆրանսիան ունենար նման հնարավորություններ, ապա կկիրառեր այն երկրներում, որտեղ ուներ պայմանագրային պարտավորություններ և որտեղ նա պարտավոր էր դա անել, քանի որ դրա դիմաց գումնար էր ստանում»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ Զախարովայի, Ֆրանսիայի ղեկավարներն ամենևին էլ չեն առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով։

«Նրանք առաջնորդվում են իրենց խոցված աշխարհաքաղաքական նկրտումներով, իսկ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար ուղղակի գործիք է, մանրադրամ, սեփական բարգավաճումը, հեղինակությունը պահպանելու միջոց, այդ թվում ՌԴ հետ հիբրիդային պատերազմի ֆոնին»,–ասել է նա։

Զախարովան հերթական անգամ կրկնել է, որ Ֆրանսիան ձգտում է ներկայություն ունենալ Հարավային Կովկասում տեղեկատվություն հավաքելու, տարածաշրջանի երկրներին հետևելու և երկրների միջև խաղաղ պայմանավորվածությունների իրագործումը թույլ չտալու համար։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տված ասուլիսում հայտարարել էր, որ Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս։ Նա նաև ասել է, թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---