Ալիև․ Այսօր մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանն առավել, քան երբևէ, և դա պատերազմի արդյունքն է

Ալիև․ Այսօր մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանն առավել, քան երբևէ, և դա պատերազմի արդյունքն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման իր ելույթում հայտարարել է, որ այժմ ավելի, քան երբևէ, մոտ են Երևանի հետ խաղաղությանը, հայտնում է Haqqin.az-ը։

«Այժմ մենք առավել, քան երբևէ, մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը․․․Հարավային Կովկասի անկախության շրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա։ Եվ դա երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքն է»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---