Ադրբեջանում ԵԽ ընդունած բանաձևն անվանել են «անհիմն և կանխակալ»

Ադրբեջանում ԵԽ ընդունած բանաձևն անվանել են «անհիմն և կանխակալ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանում դժգոհությամբ են ընդունել Եվրախորհրդարանի ընդունած «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը՝ անվանելով այն «անհիմն և կանխակալ»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Ըստ նրա, բանաձևն Ադրբեջանի հանդեպ «երկակի չափանիշների վառ դրսևորում է» և Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» շարունակությունը, գրում է Haqqin.az-ը։

«Բանաձևում առկա անհեթեթ և վիրավորական արտահայտությունները, որոնք հակասում են միջազգային հարաբերությունների նորմերին և դուրս են քաղաքական և էթիկայի նորմերից, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված գաղափարները, վկայում են այդ փաստաթուղթն առաջադրած Եվրախորհրդարանի պատգամավորների իրական էության մասին»,–ասել է Հաջիզադեն։

Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։

Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջևանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---