Կոբախիձեն կայցելի Ադրբեջան, հետո՝ Հայաստան

Կոբախիձեն կայցելի Ադրբեջան, հետո՝ Հայաստան

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր առաջին այցը որպես վարչապետ կկատարի Ադրբեջան, ուր կմեկնի մարտի 16–ին։ Իսկ մեկ շաբաթ անց նա կայցելի Հայաստան։

«Մարտի 16–ին ես կմեկնեմ Ադրբեջան, հետո, մեկ շաբաթ անց, այցով կլինեմ Հայաստանում։ Մենք կքննարկենք բոլոր այն հարցերը, որոնք կապված են երկկողմ համագործակցության հետ»,–ասել է Կոբախիձեն, գրում է Sputnik-georgia-ն։

Այցերին ընդառաջ Կոբախիձեն հանդիպումներ է ունեցել Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ։ Հանդիպումներում քննարկվել են ռազմավարական գործընկերության և զարգացման հեռանկարները։

Կոբախիձեն Վրաստանի վարչապետ է դարձել 2024–ի փետրվարի 8–ին՝ փոխարինելով այդ պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---