Ալիևը՝ Ստոլտենբերգին․ ՀՀ հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք

Ալիևը՝ Ստոլտենբերգին․ ՀՀ հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բաքվում կայացած հանդիպմանը ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցային ակտիվ փուլում են գտնվում։

«Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Նա հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լավ հնարավորություն կա։

«ԱԳ նախարարների վերջին հանդիպումը, սահմանազատման հարցով Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետերի հանդիպումը վկայում են, որ կարգավորման լավ շանսեր կան։ Հիմա մենք առավել մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ», - ասել է Ալիևը։

Նա ասել է, թե այժմ՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, կողմերը շատ մոտ են բեկման»։

Նա հավելել է, որ դա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։

Ստոլտենբերգի այցը տարածաշրջանային է՝ նա կայցելի նաև Հայաստան ու Վրաստան։

«ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը: ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողականորեն ներգրավվել տարբեր ձևաչափերով և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը», - ասված է գլխավոր քարտուղարի զեկույցում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---