ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում

ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն առաջարկում է Հայաստանում սահմանափակել TikTok սոցիալական ցանցի հասանելությունը։ Այդ մասին նա հայտարարել է ԱԺ-ում՝ ներկայացնելով 2023թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը։

Որպես օրինակ նա հիշեցրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, ըստ որի՝ TikTok-ը կարող է արգելափակվել Եվրամիության տարածքում, հայտնում է Sputnik Արմենիան։

Հակոբյանը նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել այն ալիքները կամ ցանցերը, որոնք մարդկանց գիտակցության վրա են ազդում։

«Ես կարծում եմ, որ եթե նրանք դա անում են, մենք նույնպես կարող ենք անել։ Չգիտեմ դրա տեխնիկական հնարավորությունների մասին, որովհետև կարծում եմ, որ դա թանկ հաճույք է։ Բայց մենք պետք է մտածենք վտանգավոր բովանդակության հարթակների ազդեցությունը մեր հասարակության վրա սահմանափակելու մասին»,- ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով ՝ տեխնիկական հեղափոխությունը հանգեցրել է նրան , որ պետությունը չի կարող վերահսկել մարդկանց հասանելի ամբողջ տեղեկատվությունը և դրա համար են, ամբողջ աշխարհում երկրներն անցել են բովանդակության սահմանափակումների։

Տիգրան Հակոբյանի կարծքով՝ Հայաստանն այս առումով ուշանում է։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---