Միլլեր. ԱՄՆ–ն միշտ առիթներ է փնտրում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար

Միլլեր. ԱՄՆ–ն միշտ առիթներ է փնտրում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցներին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու Երևանի և Բաքվի ջանքերին։

Նա հավելել է, որ ԱՄՆ–ն միշտ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար։

«Նրանք զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի կնքման գործում և մենք վճռական ենք՝ աջակցելու նրանց ցանկացած հնարավոր եղանակով, այդ թվում՝ հանդիպում կազմակերպելով, եթե դա օգտակար կլինի»,–ասել է նա։

Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը, ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանազատման կանոնակարգի շուրջ համաձայնագիրը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը։ Ալիևը Բլինքենի հետ զրույցւմ կրկնել է իր թեզերը ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---