Հարավային Ամերիկայի ՀԱԵ թեմերը զորակցում են կաթողիկոսին![]() 11 հունիսի 2025 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի թեմերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Այս անգամ միացյալ հայտարարությամբ հանդես են եկել Հարավային Ամերիկայի թեմերը, հայտնում է «Փաստինֆոն»։ «Հարավային Ամերիկայի Հայոց թեմերի առաջնորդները, ամբողջ հոգևոր դասը, Ազգային Եկեղեցական Կենտրոնական վարչությունը, թեմական խորհուրդների անդամները և հավատացյալ ժողովուրդն անվերապահ զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին: «Երկար կեանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հօր. Տէր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»,–ասվում է հայտարարության մեջ։ Հունիսի լույս 11–ի գիշերը հարյուրավոր մարդիկ հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանում իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին, որը վերադառնում էր Արաբական Միացյալ Էմիրություններից։ «Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը»,–ասել է կաթողիկոսը՝ դիմելով հավաքվածներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |