Թրամփ․ ՀՀ և Ադրբեջանի հակամարտությունը, կարծես թե, մոտենում է հաջող հանգուցալուծման![]() 15 հուլիսի 2025 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հայ - ադրբեջանական հակամարտության լուծումը շատ մոտ է։ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ, թվարկելով աշխարհի մի շարք հակամարտություններ, Թրամփը հիշատակել է նաև հայ - ադրբեջանականը և կարծիք հայտնել, որ Երևանն ու Բաքուն մոտենում են տարաձայնությունների կարգավորմանը, հայտնում է «Ազատությունը»։ «Մենք մի հարց ևս լուծել ենք։ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարծես թե մոտենում է հաջող հանգուցալուծման», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հույս էր հայտնել, որ շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ–ն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. - «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից», - ասել է նա։ Photo. Getty Images
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |