Արամ Ա–ն Բեյրութում հանդիպել է Հռոմի պապի հետ![]() 4 դեկտեմբերի 2025 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապ Լեոն 14-րդին վերջինիս Լիբանան կատարած այցի շրջանակում, որը կայացել է Լիբանանի նախագահական նստավայրում, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Արամ Ա կաթողիկոսը ներկա է գտնվել նաև Հռոմի պապի մատուցած պատարագին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հռոմի պապի Լիբանան այցի ընթացքում նա հանդիպել է նաև տարբեր կրոնական փոքրամասնությունների ղեկավարների հետ՝ կոչ անելով միավորվել հանուն երկրի վերականգնման՝ պատերազմական անցյալի, քաղաքական անկայունության և տնտեսական ճգնաժամի ֆոնին։ Լեոն 14-րդը Լիբանան էր մեկնել Թուրքիայից, որտեղ մասնակցել էր Պոլսի հայկական Սուրբ Աստվածածին մայր տաճարում մատուցված պատարագին։ Լեոն 14-րդը հայկական հայրապետական եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ ողջույն էր հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ինչպես նաև Թուրքիայի հայ առաքելական համայնքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |