ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը![]() 4 դեկտեմբերի 2025 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պերե Խոան Պոնս Սամպիետրոն ԱԳ նախարարների խորհրդի 32-րդ նստաշրջանի ընթացքում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը շարունակվում են։ Դա լավ նորություն է։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կայուն խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,–ասել է նա։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |