Բայրամով. Հնարավոր է իմ այցը Հայաստան

Բայրամով. Հնարավոր է իմ այցը Հայաստան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իր այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պայմանավորված լինի Ադրբեջանի ազգային շահերով։ Այդ մասին նա ասել է տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է APA-ն։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այց ՀՀ չի նախատեսվում։

«Եվրոպական քաղաքական ընկերակցության ձևաչափը բավականին նոր է։ Հրավերներ են ուղղվում երկրների ղեկավարներին։ Այս տարի այն անցնելու է Երևանում։ Իմ ունեցած տեղեկություններով, նախագահի այց չի նախատեսվում, սակայն ավելի հստակ տեղեկություն կտա նախագահի աշխատակազմը»։

Եվրոպական քաղաքական ընկերակցության համաժողովը Երևանում հրավիրվելու է 2026–ի մայիսին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---