Զախարովա․ Լավրովն ու Սիմոնյանը կքննարկեն երկկողմ գործակցությունն ու տարածաշրջանային հարցեր

Զախարովա․ Լավրովն ու Սիմոնյանը կքննարկեն երկկողմ գործակցությունն ու տարածաշրջանային հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում: Այդ մասին հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային հիմնահարցերը», — նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա ընդգծել է, որ «հատուկ ուշադրություն է դարձվելու Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը համատեղ եվրասիական կառույցներում և այս ուղղությամբ երկխոսությանը»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով TRIPP-ին ՌԴ-ի հավանական մասնակցության մասին, ասել է, որ դա «մի քիչ աբսուրդային է համարում»՝ հավելելով, որ դա «կնշանակի՝ ամեն ինչ անել, որ TRIPP-ը չաշխատի»: Սիմոնյանն այդպես է պատասխանել այն հարցին, թե հնարավոր է արդյոք փետրվարի 5-ին՝ ՌԴ պաշտոնական այցի շրջանակում, քննարկվի Ռուսաստանի մասնակցությունը TRIPP-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---