Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանի մասնակցություն, տարբեր մակարդակներով, Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին, չի նախատեսվում»,-ասել է նա, հայտնում է APA-ն:

Նրա խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևի մայիս ամսվա հագեցած աշխատանքային գրաֆիկում և օրացուցային պլանում նման այց նախատեսված չէ։

Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովն անցկացվելու է Հայաստանում 2026-ի մայիսին: Հայաստան-ԵՄ գագաթաժողովը ևս նախատեսված է 2026-ի մայիսին Երևանում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---